Ալեքսանդր Պրիմաել Յոլեն հեռացավ «Փյունիկից»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News 

ֆուտբոլ

Հայաստանի բազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ի պաշտպանը հեռացել է ակումբից:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կոտ դ'իվուարցի պաշտպան Ալեքսանդր Պրիմաել Յոլեն հեռացավ «Փյունիկից»։ Պայմանագիրը ֆուտբոլիստի հետ խզվել է երկկողմ համաձայնությամբ։

25-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկին» է միացել 2020թ. օգոստոսին և մասնակցել է 12 խաղի։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:

--00—ՄՀ