Կանխվել է Իրանից Ադրբեջան թմրանյութ ներմուծելու փորձը․ հայտնաբերվածը եղել է 28 կգ-ից ավելի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

նկար

Ադրբեջանի Պետական սահմանային ծառայությունից տեղեկացրել են, որ վերջին օրերին կանխվել է Իրանից Ադրբեջան թմրանյութեր ներմուծելու փորձը: Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

Նշվում է, որ սահմանապահները հետախուզական աշխատանքներ են իրականացնում` ուղղված պետական սահմանի անվտանգության պահպանմանը, և որ վերջին օրերին հայտնաբերված մաքսանենգ թմրանյութի զանգվածը կազմել է 28 կգ 390 գրամ: 

--00—ԼՄ