ԱԻՆ փրկարար ծառայողների 35.5 տոկոսը պատվաստվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News 

ԱԻ նախարարի պաշտոնակատարը ստորաբաժանումների անձնակազմերի հետ հանդիպումների շարքը սկսել է Բժշկական ապահովման վարչությունից։ 

Անձամբ ծանոթանալ յուրաքանչյուրի աշխատանքի բնույթին, առաջին ձեռքից տեղեկանալ խնդիրների մասին և, ըստ անհրաժեշտության, տալ հանձնարարականներ, կամ երախտագիտություն հայտնել կատարված աշխատանքի համար: Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը որոշել է հանդիպել ԱԻՆ ստորաբաժանումների աշխատակիցների հետ:

Մեկնարկը տրվեց Փրկարար ծառայության Բժշկական ապահովման վարչություն այցով: Նախարարն աշխատանքային մի քանի հարցեր առաջ քաշեց, անձնակազմից հետաքրքրվեց մտահոգող խնդիրներից՝ նշելով, որ կառուցողական աշխատանքի կողմնակից է, պատրաստ է լսել յուրաքանչյուրի դիրքորոշումը: Բուժապահովման վարչությունը շարունակում է ծանրաբեռնված ծառայություն իրականացնել. ինտենսիվ կերպով ընթանում է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը:

Այսօրվա դրությամբ փրկարար ծառայողների 35.5, իսկ ընդհանուր համակարգի 30 տոկոսն արդեն պատվաստվել է:

--00—ՄՀ