Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների և լրագրողների միջև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

Աշխարհ

Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանում: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։

Լրագրողները ներխուժել են խորհրդարանի նիստերի դահլիճ՝ պահանջելով հանդիպում պատգամավորների հետ, ինչից հետո սկսվել է ծեծկռտուքը:

Այժմ իրավիճակը մնում է լարված:

Խորհրդարանի խոսնակի տեղը զբաղեցրել են ընդդիմության ներկայացուցիչներ Տինատին Բոկուչավան, Ելենա Խոշտարիան, Լելա Քեբուրիան, Խաթունա Սամնիձեն, Անա Նացվլիշվիլին, որոնք ամբիոնից կախել են Վրաստանի և Եվրամիության դրոշները:

Ծեծկռտուքի արդյունքում տուժել է ընդդիմադիր «ՏՎ Պիրվելի» հեռուստաալիքի հիմնադիր Վատո Ծերեթելին:

--00--ԿԿ