ՍԴ-ն հնարավորություն ունի անհանդուրժելի դարձնել ատելության մթնոլորտը երկրում. Հակոբյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 11,  24News

սոս

Կարծում եմ՝ ՍԴ-ում քննվող ընտրական վեճի (այլ հարցերի թվում) ամենակարևոր մասով, այն է՝ իշխող ուժի կողմից Սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով պաշտպանվող ազատ ընտրական իրավունքի զանգվածային, համակարգված և պարբերական ոտնահարումը «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցչի և այլ դիմողների կողմից կարելի է համարել ապացուցված:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի մամուլի պատասխանատու Սոս Հակոբյանը:

«Սահմանադրական դատարանը ունի հնարավորություն կայացնելու ժողովրդավարական Հայաստանի համար անկյունաքարային որոշում, ինչի արդյունքում ատելության խոսքը, սպառնալիքը և քաղաքական դիկտատուրան կդառնան պատմություն:

Արձանագրենք, որ սա կարողություն և հնարավորություն է ընձեռում Բարձր դատարանին փաստացի անօգուտ, արդյունքում՝ անհանդուրժելի դարձնել ատելության մթնոլորտը երկրում. մի բան, որ դեռ չի հաջողվել և ոչ մի քաղաքական կամ հասարակական միավորի»,- գրել է նա:

--00--ԱԹ