ՀՀ ԶՈւ-ն հրադադարի ռեժիմը չեն խախտել. ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

Հասարակական

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում՝ հաղորդելով, թե հուլիսի 7-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտու ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։

Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։

--00--ԿԿ