Բախվել են Opel Astra-ն ու Mitsubishi Pajero-ն. վերջինս էլ տապալել է արագաչափն ու հայտնվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 3, 24News

․

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 18:20-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 99 կմ հատվածում բախվել են Opel Astra և Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Դիլիջանի բժշկական կենտրոնի բժիշկները, տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:   Բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:   Բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճանապարհին տեղադրված արագաչափ սարքին, տապալել այն և հայտնվել դաշտում: 

Արագաչափը դարձել է ոչ պիտանի  Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

--00--ԱՀ