Շնորհակալություն Վարչապետին հերթական անգամ կարևոր պաշտոն վստահելու համար. Ա․ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարչապետի որոշմամբ այսօր նշանակվել եմ վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ այդ պաշտոնում փոխարինելով Արսեն Թորոսյանին:

Շնորհակալություն Վարչապետին հերթական անգամ կարևոր պաշտոն վստահելու համար, Արսեն Թորոսյանին շնորհակալություն մեր ժամանակների լավագույն պետական գործիչներից մեկը դառնալու համար:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:

--00--ԱՀ