38-ամյա կին վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է երկաթե աշտարակին. 4 երեխա հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

նկար

Հունիսի 29-ինխոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմանում 38-ամյա Ռուզաննա Աբրահամյանը իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 58 կմ-ին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե հեռուստաաշտարակին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 4 հոգի, որոնք երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեին ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ Երեխաներից 2-ին հիվանդանոց է տեղափոխել Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը, իսկ 2-ին՝ Սևանի բժիշկները։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ 

--00—ԼՄ