ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատար Ահլամ ալ Սալամին հանդես է եկել դասախոսությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

․

Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանի հրավերով համալսարանը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատար Ահլամ ալ Սալամիին, ով հանդես է եկել ԱՄԷ-ի քաղաքականության տեսլականին և մոտեցմանը, պայծառ ապագայի ռազմավարությանը նվիրված դասախոսությամբ, ինչպես նաև խոսել է առաջիկա 50 տարիներին նախապատրաստվելու պետության ծրագրերի մասին։

Տեսակապի միջոցով ԱՄԷ-ի ազգային արխիվի հետազոտող դր. Աիշա Բիլխեյրը դասախոսություն է կարդացել «ԱՄԷ-ում կնոջ առաջխաղացման» թեմայով։ Վերջինս կարևորել է կնոջ դերը անցյալում և ներկայում` ընդգծելով ԱՄԷ իմաստուն ղեկավարության աջակցությունը տարբեր ոլորտներում կնոջ դերի բարձրացման գործում։ Վերջում Ահլամ ալ Սալամին անդրադարձել է դիվանագիտական ոլորտում կնոջ դերին։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս