Վերահաշվարկ. «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացան 744-ով, «ՔՊ»-ինը՝ 659-ով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

ю

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում  է, որ երեկ և այսօր թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34 և 35  տարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացվել են առանձին տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներ: Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ: Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 65 տեղամասերի քվերակության արդյունքները, որի արդյունքում  27 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:

Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետևյալ փոփոխությունները (- նվազում, + ավելացում)։

Վաղը՝ հունիսի 24-ին ժամը 10:00-ից, թիվ 9 և թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում և թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովում ժամը 11:00-ից կշարունակվեն վերահաշվարկի աշխատանքները:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս