Ապագա քրեական գործով ապագա մեղադրյալների ցանկում առնվազն 2 հոգի էլ ավելացան․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Բենիկ Գալստյան

Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Այսօր վերջապես ստացա Երևան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի և այլոց կողմից «Gagik Soghomonyan»-ի գործի շրջանակներում իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանի նկատմամբ ապօրինություններ կատարելու վերաբերյալ հաղորդմանս առթիվ ՀՀ ՀՔԾ քննիչի կողմից 2021թ. մարտի 16-ին կայացված քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ դեռևս 2021թ. մարտի 21-ին ՀՀ գլխավորդ դատախազին հասցեագրված բողոքի վերաբերյալ որոշումը:

Բողոքս մերժվել է և քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը հաստատվել է ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանի կողմից:

Բնականաբար հիշյալ որոշումները բողոքարկելու եմ դատական կարգով:

Հ.Գ. Ապագա քրեական գործով ապագա մեղադրյալների ցանկում առնվազն 2 հոգի էլ ավելացավ»: 

--00--ԱՀ