Վաղարշակ Հարությունյանն ու Հայկ Չոբանյանը քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտի հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

․

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ճշգրտել և ուղենշել համատեղ ջանքերով ոլորտի արդյունավետ և նպատակային կատարելագործմանը միտված աշխատանքային քայլերը։ Նրանք վերստին կարևորել են ռազմարդյունաբերության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների զարգացման հնարավորություններն ուսումնասիրելու և հայրենական արտադրությունը խթանելու ուղղությամբ տարաժամկետ  հավակնոտ և հեռանկարային ծրագրերի մշակումը։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս