«Ռազմարդյունաբերության ոլորտը պետք է զարգանա». Ավինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանին: 

Տիգրան ԱՎինյանը նշեց, որ Արշակյանը զրոյից ստեղծել է այս նախարարությունը, իր կողմից առաջ քաշված գաղափարների վրա հիմնված ինստիտուտ է, և նախարարությունն արդեն իսկ հաջողություններ է գրանցել որոշ ուղղություններում:

«Ռազմարդյունաբերությունն այս նախարարության այն կարեւոր ոլորտներից մեկն է, որի վրա պետք է մեծ ուշադրություն դարձնենք: Այս ոլորտը պետական ամենամեծ ուշադրության կենտրոնում է լինելու: »,-ասաց Ավինյանը:

Նախկին Նախարար Հակոբ Արշակյանը չէր մասնակցում հանդիպմանը, քանի որ ինչպես նշեց փոխվարչապետը, նա քաղաքում չէ:

--0--ԿԿ