5-րդ զորամիավորումում քննարկվել է զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Հասարակական

5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս․ Ստեփանյանը հունիսի 15-ին խորհրդակցություն է անցկացրել ենթակա զորամասերից մեկի կրտսեր հրամկազմի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն:

Քննարկվել են հետպատերազմյան իրավիճակում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, միջանձնային փոխհարաբերությունները,  ծառայության հետագա կազմակերպմանն ուղղված քայլերը։ Խորհրդակցության մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնց լուծման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ։