ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Առաջադրվող մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են ուսումնական վարժանքներ:
Սահմանված ժամկետներում բացազատվել են կապի դաշտային հանգույցներ, իրականացվել են ներդաշնակ գործողություններ, ստուգվել է կապի արդյունավետությունը։ Վարժանքներին ներգրավված անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն։
--00—ՄՀ