5-րդ զորամիավորումում անցկացվել է մասնագիտական պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News  

․

Մարտավարական բարդ իրավիճակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների արագ և ճշգրիտ գործելու հմտությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորումում անցկացվել է մասնագիտական պարապմունք:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, անձնակազմը հատուկ հնարքների կիրառմամբ կատարել է առաջադրված խնդիրները, գրավել պայմանական հակառակորդի հենակետերն ու կազմակերպել  պաշտպանություն նոր դիրքերում: