Հանրային Հ/Ը նախաձեռնած բանավեճի մասնակիցների ընտրության սկզբունքները մտահոգիչ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդն ամբողջությամբ համակարծիք է Հանրային Հեռուստատեսության և Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի (NDI) նախաձեռնած՝ նախընտրական ցուցակների առաջին համարների բանավեճի մասնակիցների ընտրության սկզբունքների վերաբերյալ ինը քաղաքական ուժերի գնահատականներին և մտահոգություններին։ Այս մասին ասված է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի տարածած հայտարարության մեջ:

«Կազմակերպիչներից պահանջում ենք վերանայել երկիրն աղետի հասցրած նախկին ուժերի համար նոր ուժերի նկատմամբ ակնհայտորեն բարենպաստ վիճակ ապահովող իրենց անարդար մոտեցումները և բանավեճը կազմակերպել ըստ անաչառության և մրցակցային հավասար պայմանների ապահովման սկզբունքների»,- ասված է հայտարարությունում:

--00--ԱԹ