Երբեք և որևէ ձևաչափով չենք համագործակցելու նախկինների կամ ներկաների հետ. ԱԺԲ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

ԱԺԲ

Ազգային-Ժողովրդավարական Բևեռը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հատուկ և դավադիր նպատակներով կեղծ լուրեր են տարածվում, թե իբր ԱԺ ընտրություններից հետո Ազգային-Ժողովրդավարական Բևեռը միավորվելու է կամ կոալիցիա է կազմելու Նիկոլ Փաշինյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ուժերի հետ: 

Պաշտոնապես հայտարարում ենք, որ երբեք և որևէ ձևաչափով չենք համագործակցելու երկիրը կործանման եզրին հասցրած նախկինների կամ ներկաների, ինչպես նաև պետականաքանդ ռուս-թուրքական օրակարգ և շահեր սպասարկող այլ, այդ թվում՝ արբանյակ-ուժերի հետ»:

--00--ԱԹ