Մենք քաղաքացիական պատերազմի շեմին ենք, պետականության պահպանման խնդիր կա. ԼՀԿ թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, նախընտրական ցուցակի 2-րդ համար Արտյոմ Գեղամյանի համոզմամբ՝ երկբևեռ քաղաքական համակարգը կաղապար է, կեղծ թեզ, որը ձեռնտու է այդ երկու բևեռներին։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նա նշեց, որ եթե մենք նոր կյանք ենք ուզում և փորձում ենք պահպանել պետականությունը, ապա հունիսի 20-ին քաղաքացիները պետք է արժանապատիվ ընտրություն կատարեն։ 

Ըստ Գեղամյանի՝ Հայաստանը ներկայումս գտնվում է քաղաքացիական պատերազմների շեմին, ու ԼՀԿ-ն միակ այլընտրանքն է, որը կբացառի բախումները։ Գեղամյանը նշում է, որ իրենք պարտադրելու են ազգային համերաշխություն, համախմբելու են բոլորին, նույնիսկ եթե այդ բևեռները դեմ են։ 

Մանրամասները՝ տեսանյութում։