Մեր հավաքականի հույսն ու դուխն է փոխվել, հավատում ենք, որ թիմով կարանք հաղթենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

յուրա

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում խոսել է հավաքականում տեղի ունեցած դրական փոփոխությունների, ինչպես նաև առաջիկա ընկերական հանդիպումից իր սպասելիքների մասին։

«Մեր հավաքականի ամենակարևոր փոփոխությունը հոգեբանական է, հույսն ու դուխն է փոխվել, հավատքը, հիմա հավատում ենք, որ թիմով կարանք հաղթենք», - ասել է Մովսիսյանը։

Նա նշել է՝ շատ ուրախ է, որ երկար դադարից հետո տղերքի հետ է։

«Եկել եմ, որ հաղթանակը նայեմ, հաջողություն տղերքին», - ասել է Մովսիսյանը։

Նշենք, որ Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Հայաստանի ազգային հավաքականի հետ Շվեդիայում է:

--00—ԼՄ