Հնդկաստանում հայտնաբերել են SARS-CoV-2-ի երեք շտամ, որ ախտահարում են պատվաստված մարդկանց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

վիրուս

Հնդկաստանի բժիշկները հաստատել են SARS-CoV-2 կորոնավիրուսի երեք շտամ, որոնք ախտահարում են արդեն պատվաստում ստացած մարդկանց: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Դելիի Բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտի, ինչպես նաեւ Գենոմիկայի եւ ինտեգրատիվ կենսաբանության ինստիտուտի ուսումնասիրությունների արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտության մեջ խոսվում Է լրիվ կամ մասնակի պատվաստումից հետո COVID-19 հիվանդության 63 դեպքերի մասին: Վարակը հայտնաբերվել Է 41 տղամարդու եւ 22 կանանց մոտ, որոնց միջին տարիքը կազմում Է 37: Տասը մարդ պատվաստվել Է Covishield-ով, իսկ 53-ը՝ Covaxin-ով:

«Հիվանդներից ոչ ոք ուղեկցող հիվանդություններ չի ունեցել, որոնք կարող Էին նախատրամադրող գործոն դառնալ բեկումնային վարակների համար»,-ասվում Է հնդիկ բժիշկների հոդվածում:

Բեկումնային վարակ Է կոչվում պատվաստում ստացած մարդու՝ այն նույն հիվանդությամբ հիվանդանալու դեպքը, որի դեմ նա ներարկվել Է:

Մասնագետներն ախտահարվածների մեծամասնության մոտ հայտնաբերել են շտամ՝ B.1.617 շարքից:

«B.1.617.2-ը գերակշռողն Է դարձել այն 23 նմուշներից, որոնցից 12-ը եղել են լիովին պատվաստված, իսկ 11-ը՝ մասնակի պատվաստված: Չորս նմուշ եւ 1 նմուշ դասվել են B.1.617.1 եւ B.1.1.7 շարքին՝ համապատասխանաբար»,-ասվում Է հրապարակված հաշվետվության մեջ:

B.1.617 շտամը, որը հայտնի Է որպես կրկնակի մուտացիայով շտամ, առաջին անգամ հայտնաբերվել Է Հնդկաստանի Մահարաշտրայի նահանգում: Այժմ այն հայտնաբերվել Է բազմաթիվ երկրներում:

Ավելի վաղ Sputnik ռադիոն հաղորդել Է, որ «սեւ բորբոսի» գրեթե ինը հազար դեպք Է հայտնաբերվել Հնդկաստանում: