Աշխարհում կա 14 մլն վարակակիր, 3,7 մլն՝ ԱՄՆ-ում, 2 մլն՝ Բրազիլիայում, 1 մլն՝ Հնդկաստանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 17, 24News

կորոնավիրուս

Հուլիսի 18-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 14,194,147 է, որից 599,416-ը մահացել է, 8,470,275-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 5,064,611 է, որից 59,845  մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 3,770,012 վարակման դեպք, որից 142,064-ը մահացել է, 1,741,233-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,886,715 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում հնգյակում փոփոխություն է տեղի ունեցել: Երկրորդում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 2,048,697 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 1,040,457 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 759,203 վարակակիր:

Բրազիլիայում զոհերի թիվը 77,932 է, Հնդկաստանում՝ 26,285, ՌԴ-ում՝ 12,123:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ