Հայաստանի անվտանգության և ոչ մի գործիք ոչ միայն չաշխատեց մեր օգտին, այլև բթացվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դավադիր վիժվածքը սեփական նստատեղը վարչապետական աթոռից չպոկելու համար պատրաստ է ամեն մի ստորության, ամեն մի նոր հակապետական քայլի:

Նիկոլական ախոռի վերածված Անվտանգության խորհրդի նիստին իր հնչեցրած առաջարկը դրա վառ ապացույցներից է:

Ադրբեջանական ոսոխների առաջ սկզբից Արցախի, իսկ հիմա՝ Հայասատանի դարպասները բացած սրիկան առաջարկում է մեր զորքերին հետ քաշվել սեփական հայրենիքի ինքնիշխան տարածքում, պետական սահմաններից ներս, ինչի դիմաց Ադրբեջանը պարզապես պետք է քաշվի իր տարածք:

Մեր ինքնիշխանության հետևողական ոչնչացումը հասել է նրան, որ հիմա մեր երկիրը դեռևս ներկայացնող շակալները խնդրում են դրսից դիտորդական առաքելությունից:

Հասկանալի է, որ տվյալ միջնորդական առաքելությունը շատ երկարաժամկետ է լինելու: Փաստացի խոսքը գնալու է նոր միջազգային խաղաղապահ առաքելության մասին, քանզի սրիկաները ունակ չեն պաշտպանել մեզ և մեր երկիրը:

Հայաստանի անվտանգության և ոչ մի գործիք ոչ միայն չաշխատեց մեր օգտին, այլև հետողականորեն բթացվեց և անպիտան դարձավ:

Սույն անբարոյականը իր առաջարկի մեջ անգամ կես բառով չի անդրադառնում այն մասին, որ մեր ռազմագերիները պիտի րոպե առաջ ազատ արձակվեն:

Իրավիճակի իրական հանգուցածուծումը պահանջում է մեկ բան՝ ապիկար, դավադիր վիժվածքի հեռացում»:

--00—ՄՀ