Աբդու Սալամ Դիալլոն Մատենադարանում ծանոթացել է հայ միջնադարյան մատենագրությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22,  24News

Մատենադարան

Երևանում Սենեգալի պատվավոր հյուպատոս Արտաշես Ավոյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան է այցելել Հայաստանում Սենեգալի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբդու Սալամ Դիալլոն: Այս մասին տեղեկացնում է Մատենադարանի ֆեյսբուքյան էջը:

Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը, այդ թվում՝ Արցախի ձեռագրական ժառանգությանը։ Ներկայացվել են նաև արաբական ձեռագրերի լավագույն նմուշները:

--00--ԱԹ