Արաբկիրից բերման է ենթարկվել մարդ առևանգելու համար հետախուզվող 28-ամյա քաղաքացին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

նկար

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 20-ին Բագրատունյաց փողոցից Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Գագիկ Մ.-ն, հայտնում է ոստիկանությունը։

Նա մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Գագիկ Մ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

--00—ԼՄ