Որդուս արյունը խաղաղություն չբերեց․ տղաները կխաղաղվեն, երբ երկիրը ներքին թշնամուց մաքրենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

Մենուային՝ որդուս, ուղարկում էի պատերազմ, որ հաղթանակ բերի։ Նա լավ գիտեր իր հայրենիքի սահմանները։ Սակայն մեր տղաների թափած արյունը խաղաղություն չի բերի այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկիրը ներքին թշնամուց մաքրված չէ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը։

Տոնոյանը կարծում է, որ արցախյան հաղթանակից հետո ճիշտ երկիր չկառուցեցինք։
«Մեզ հասցրեցին այնպիսի վիճակի, որ ժողովուրդը Նիկոլ ընտրեց։ Այս ամենի արմատը 88-ի մեջ էր։ Ինչ-որ բան այն չարվեց։ Մեր որդիների առաջ մենք մեղավոր ենք, որ 30 տարում մեծ պայքար չտարանք։  
Ես որդուս հետ պայմանավորվել եմ, որ Արարատի գագաթին ենք հանդիպելու, և մենք հանդիպելու ենք։  Դա լինելու է Հայաստանի վերելքի գագաթնակետը։ Որ հասնենք այնտեղ, կպատմեմ»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս