Վաղը արթնացանք՝ Նիկոլ չկա, ի՞նչ ենք անելու, վաղվա պատերազմին պատրաստ ե՞նք. Կարին Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

Նիկոլը հարատև չէ, ասել եմ՝ նա անցյալ է, վաղը արթնացանք, Նիկոլ չկա, ի՞նչ ենք անելու, մենք ունե՞նք մարդիկ, որոնք նրանից հետո գալու են ու վերցնելու են երկիրը կառավարելու պատասխանատվությունը: Սրան է պետք է պատրաստվել, ոչ թե դառնալ Նիկոլի սարքած հերթական շոուի հանդիսատեսն ու ծափահարողը, կամ ընդհակառակը՝ քննադատը դառնալ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է հասարակական գործիչ Կարին Տոնոյանը:

«Ուզում են տասը հատ արձան կանգնեցնեն, հիմա ի՞նչ Հատիսի գլխին արձան կա՞, թե՞ չկա: Ինձ այսօր երկու բան է հետաքրքիր, եթե վաղը Աստված չանի պատերազմ սկսվի, մենք ինչպես ենք այդ պատերազմին պատրաստելու ժողովրդին, և երկրորդ՝ վաղը Նիկոլը չեղավ, ի՞նչ ենք անելու։ Նիկոլն այլևս անցյալ է, և ինքն է փորում այն փոսը, որի մեջ «թաղելու են իրեն»,- ասել է Տոնոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: