Տավուշի մարզում 564 քաղաքացի է արդեն պատվաստվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

1

Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այսօրվա դրությամբ մարզում պատվաստվել է 564 քաղաքացի:

«Տավուշի մարզը 1500 դեղաչափ «AstraZeneca» և 380 դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութ է ստացել: Պատվաստման գործընթացը սկսվել է ապրիլի 14-ից: Այսօրվա դրությամբ պատվաստվել է 564 քաղաքացի. «AstraZeneca»-ով՝ 435, «Sputnik-V»-ով՝ 129 շահառու:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում՝ անվճար և կամավորության սկզբունքով:

Պատվաստվելով՝ Դուք պաշտպանում եք Ձեզ և Ձեր շրջապատը»,-նշվում է հաղորդագրությունում:

--00—ԼՄ