Բաքուն վտանգավոր է համարում Երևանից հնչող «ռևանշիստական» հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 11,  24News

1

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ռուս պաշտոնակցի` Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Բաքուն վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին: Այս մասին հայտնում է Infoteka24-ը: 

Պատերազմի ավարտից հետո ադրբեջանական գերության մեջ հայտնված անձանց Բայրամովը կոչել է «դիվերսանտներ, որ ներխուժել են Ադրբեջանի տարածք»:

Բաքուն, շարունակելով պնդել, որ վերադարձրել է գերիներին, միևնույն ժամանակ խոստովանում է, որ շարունակում է նրանց պահել:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, բանակցությունների արդյունքներն ամփոփելով, հայտարարել է, որ իրենք կարծում են` ապագայում խնդրի կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել նոյեմբերի 10-ին ստորագրված պայմանագրի պայմանները: 

«Բոլոր կարևոր հարցերի լուծման գլխավոր պայմանը ռազմական հակամարտության լիարժեք դադարեցումն է: Մեր զինծառայողները սերտորեն համագործակցում են ադրբեջանցի գործընկերների հետ: Տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների վերականգնումը կխթանի Հարավային Կովկասի զարգացումը»,- հայտարարել է Լավրովը:

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսի կարևոր մտքերը.

Լավրով

Հումանիտար նշանակություն ունեցող հարցերը պետք է լուծվեն առանց նախապայմանների:

Այդ հարցերի շարքում է` զոհվածների մարմինների վերադարձը, անհետ կորածների ճակատագրի բացահայտումը, գերիների և ականապատված տարածքների քարտեզների վերադարձը:

Բայրամով

Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ:

Ադրբեջանը վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին: Բաքուն վտանգավոր է համարում Երևանից հնչող «ռևանշիստական» հայտարարությունները:

Բաքուն սպասում է Երևանի համաձայնությանը հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցով:

--00--ԱԹ