Ողջունում ենք ուժի մեջ մտնող հրադադարի վերաբերյալ Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դրական է գնահատել հոկտեմբերի 26-ի ժամը 08:00-ին ուժի մեջ մտնող հրադադարի վերաբերյալ Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը: Այս մասին գրում է ТАСС-ը:

«Ողջունում է Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համատեղ հայտարարույթունը, որում նշվում է, որ հումանիտար հրադադարը, որը համաձայնեցվել է Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին Փարիզում, ուժի մեջ կմտնի երկուշաբթի՝ հոկտեմբերի 26-ի ժամը 08:00-ին»,- նշվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ միջնորդությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել հումանիտար հրադադարի մասին, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին, ժամը 08:00-ին: Հոկտեմբերի 10-ին և 18-ին Ադրբեջանը խախտել է Ռուսաստանի և Ֆրանսիայի ջանքերով ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունները:

--00--ԱՀ