ՊՆ ռազմական ոստիկանության անձնակազմը մասնակցել է թրաֆիքինգի թեմայով դասընթացի

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 4, 24News 

․

Հայաստանի Հանրապետությունում 2020-2022թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրով նախատեսված գործողությունների ծրագրի շրջանակներում, ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ ՊՆ ռազմական ոստիկանության անձնակազմի համար մայիսի 4-ին անցկացվել է սեմինար-դասընթաց:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարդկանց թրաֆիքինգի, աշխա­տանքային շահագործման, հարկադիր աշխատանքի առանձնահատ­կությունների և օրենսդրության վերա­բերյալ դասընթացը վարել է ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ, թրաֆիքինգի հարցերով միջազգային և ազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր Դավիթ Թումասյանը:

Ըստ աղբյուրի՝ դասընթացի անցկացման նպատակն էր մարդկանց թրաֆիքինգի, շահագործման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ անձնակազմի իրազեկվածության բարձրացումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև զինված ուժերում հարկադիր աշխատանքի ռիսկերի, դրանց առնչվող դեպքերի և իրավիճակների, պատճառահետևանքային կապի բացահայտման, ինչպես նաև կանխարգելիչ գործողությունների իրականացման հարցեր:  

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս