Միասնաբար պետք է երաշխավորենք ազատ ու անկախ մամուլի՝ որպես հանրային ինստիտուտի կայացումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

հասարակական

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության օրվա առթիվ․

«Շնորհավորում եմ Մամուլի ազատության օրվա առթիվ։
Չորրորդ իշխանության առաջնային սկզբունքը, իմ կարծիքով, ընթերցողին ճշգրիտ, հավաստի ու որակյալ տեղեկատվություն հասցնելն է` կամուրջի դեր ստանձնելով հասարակության և իշխանության երեք ճյուղերի միջև։ Ներկայիս պայմաններում այդ պատասխանատվությունն անհամեմատ մեծ է, ուստի միասնաբար պետք է թույլ չտանք տեղեկատվական դաշտում բացասական միտումների խորացումը և մեր գործողություններով երաշխավորենք ազատ ու անկախ մամուլի` որպես հանրային ինստիտուտի կայացումը»։

--0--ԿԿ