Այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 2294 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

կորոնավիրուս

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ներկայացրել է առողջապահական համակարգի կորոնավիրուսային հիվանդությամբ ծանրաբեռնվածության համառոտ պատկերն այս պահի դրությամբ:

«Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի, որից ըստ ծանրության աստիճանի՝

ծանր - 962,

ծայրահեղ ծանր - 233,

թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված - 76։

ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ստացիոնար բուժօգնության ավարտից հետո շուրջ 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ, որի շնորհիվ վերջիններս անհրաժեշտ բուժօգնությունը շարունակում են ստանալ տանը:

Հ.Գ. Փաստեմ, որ կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժօգնության ավարտից հետո քաղաքացիները հաճախ ստիպված են լինում անցնել երկարատև վերականգնման շրջան»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոնյանը:

--0--ԿԿ