Մահճակալային հզորությունը 147-ից կդառնա 249. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն նոր մասնաշենք ունի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

1

Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․ «COVID19-ի դեմ պայքարի շրջանակներում այսօր շահագործման հանձնվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը, որը մեր մահճակալային հզորությունը 147-ից կհասցնի 249-ի (+102)»։