Ինչքան էլ ոստիկանությունը բոլորին տուն ուղարկի, մարդիկ շարունակում են տնետուն գնալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

կորոնա

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով վերջին օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի աճին:

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում օրական հաստատված դեպքերը` 48, 42, 47, 43, 48, 62, 72: Մեկ շաբաթ առաջ տանը չմնալու արդյունքը երևում է այսօր, և մեկ շաբաթից էլ կերևա այս մի քանի օրվա տանը չմնալու արդյունքը:

Գիտեմ, որ ձանձրալի է, գիտեմ, որ աշխատել եք ուզում, սակայն, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում տանը մնալով, դուք կոտրում եք վարակի տարածման շղթան:

Հաճախ տեսնում եմ դժգոհություններ այն մասին, որ պետությունը խիստ չի, բայց վստահեցնում եմ ձեզ՝ ինչքան էլ ոստիկանությունը բոլորին տուն ուղարկի, միևնույնն է, մարդիկ շարունակում են շենքերում իրար հետ շփվել, տնետուն գնալ, բակերում հավաքվել…»,-գրել է փոխնախարարը: