ԱՄՆ-ում բժիշկը փակել է կարանտինի դեմ բողոքողի ճամփան. ԱՆ խորհրդականը գրառում է արել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

աշոտ

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում արել:

«ԱՄՆ-ում բժիշկը փակել է կարանտինի դեմ բողոքող քաղաքացու ճանապարհը:

Մի պահ պատկերացրեք, որ բժիշկները՝ նման վերաբերմունքից զզված, թողնեն ու գնան տուն, որտեղ մի քանի ամիս է՝ չեն եղել, չեն տեսել իրենց հարազատներին, չեն գրկել երեխաներին… Վստահեցնում եմ ձեզ, ոչ մեկին հաճելի չէ այս վիճակը, բայց պետք է գիտակցենք, որ վարակի տարածման շղթան կտրելու համար պետք է տանը մնալ…»,-գրել է ԱՆ խորհրդականը: