«ՀՀ-ն Արսեն Թորոսյանի պես առողջապահության նախարար չի ունեցել»․ Աշոտ Սարգսյանը ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

նկար

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Աշոտ Սարգսյանը ազատվել է պաշտոնից: Այս առնչությամբ նրա տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերնե՛ր

Սեփական դիմումիս համաձայն՝ ազատվել եմ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնից։

2020-2021-ը շատ դժվար տարիներ էին ոլորտի համար՝ քովիդ, պատերազմ, որը շատ բարդ ճանապարհ էր բուժաշխատողների համար: Շնորհակալ եմ բոլորից, որ միասին կարողացանք հաղթահարել այդ ճանապարհը:

2006 թվականից աշխատում եմ առողջապահական համակարգում, իսկ 2018 թվականից սկսած մասնակցել ու ականատես եմ եղել բազմաթիվ բարեփոխումների: 15 տարի աշխատել եմ համակարգում և ուզում եմ արձանագրել, որ Հայաստանը Արսեն Թորոսյանի պես առողջապահության նախարար չի ունեցել, երկու տարում արվեց ավելի շատ բարեփոխում, քան վերջին 20 տարում, ինչի համար շնորհակալ եմ:

Այս ընթացքում փորձել եմ հնարավորինս օգտակար լինել մարդկանց և լուծել առկա բաց խնդիրները։

Շնորհակալ եմ բոլորին վստահության և արդյունավետ համագործակցության համար»։

--00—ԼՄ