Վթարի է ենթարկվել վիրավոր զինվորին տեղափոխող շտապօգնության մեքենան․ Աշոտ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News 

․

Քիչ առաջ վթար է ենթարկվել վիրավոր զինվորին տեղափոխող շտապօգնության մեքենան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը։

Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև. 

«Հարգելի վարորդներ ջան, խնդրում եմ հատկապես այս օրերին ուշադիր եղեք և զիջեք շտապօգնության մեքենաներին: Ամեն վայրկյանը շատ կարևոր է շտապօգնության մեքենայով տեղափոխվողների համար: Քիչ առաջ վթար է ենթարկվել վիրավոր զինվորին տեղափոխող շտապօգնության մեքենան: Զինվորը տեղափոխվեց Աստղիկ բկ»:

--00--ԱՀ