Երևանում բախվել են Toyota-ն ու հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան. կա 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

հասարակական

Սեպտեմբերի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Էրեբունի թանգարանի հարևանությամբ՝ դեպի Վարդաշեն տանող ճանապարհահատվածում, բախվել են Toyota Camry մակնիշի 23 RR 332  համարանիշի և Jinbei մակնիշի  շտապօգնության ավտոմեքենան: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։  

Բախման հետևանքով  5 հոգի  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Աղբյուրը հայտնում է նաև, որ շտապօգնության ավտոմեքենան հիվանդ էր տեղափոխում, սակայն պարզվելու է՝ արդյոք միացված են եղել լուսաձայնային ազդանշանները: 

--0--ԿԿ