Բախվել են կանչով դեպքի վայր մեկնող շտապօգնության ավտոմեքենան ու Nissan-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News 

հասարակական

Հուլիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա և Օգոստոսի 23 փողոցի խաչմերուկում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ՝ 23-ամյա Հովհաննես Առաքելյանի վարած Nissan մակնիշի և 57-ամյա Կարեն Վարդանյանի վարած «Ջինբել» մակնիշի «Հրազդան» բժշկական կենտրոնի հաշվեկշռոմ հաշվառված շտապօգնության ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Հ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն։  

--0--ԿԿ