Պիտի օրորոցից սկսած սովորեցնենք, որ թուրքը հակառակորդ չէ, այլ՝ թշնամի

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 24,  24News

Սարգիս Ստեփանյան

ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«106 տարի պահանջատեր ենք, բայց դեռ դասեր չենք քաղել պատմությունից։

Մեր ապրելու կերպը հե՛նց այսօրվանից պիտի փոխենք։ Պիտի օրորոցից սկսած սովորեցնենք, որ թուրքը հակառակորդ չէ, այլ` թշնամի։ Պիտի մանկապարտեզում զոհի հոգեբանությամբ հանդեսների փոխարեն, հզորացող ու փոխհատուցում պարտադրող գաղափարներ սերմանենք երեխաների մեջ։ Դպրոցներում երեխաները պիտի հարցեր բարձրացնեն` ինչո՞ւ կոտորեցին մեզ, ինչո՞ւ են շարունակում ծննդատուն ռմբակոծել ու անպատասխան մնալ, ինչո՞ւ է աշխարհը խուլ ու համր և պիտի չոր սխեմայով գծված դասերի փոխարեն, հստակ պատասխաններ ստանան։

Համալսարան պիտի ավարտի այն ուսանողը, որն ունի հզոր Հայաստանի տեսլականի` իր պատկերացումն ու հստակ մեխանիզմները։

Պիտի սկսենք ապրել ուժեղ։ Պիտի հզորանանք` մտքով, զենքով, տնտեսությամբ։ Որովհետև 106 տարի տեսնում ենք և համոզվում, որ ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր։

Ես ոչ միայն հիշում, խոնարհվում ու պահանջում եմ, այլև վստահ եմ` գալու է օրը, երբ Մասիսի ստորոտին նկարվելու փոխարեն, Մասիսի գագաթին ծածանվելու է եռագույնը, Անիում հնչի «Հայր մերը», Ադանայում թնդա դհոլ-զուռնա ու Շուշիում դարձյալ լսվի հայ մանկան ճիչը»։

--00--ԱԹ