Շնորհակալ եմ, տղերք, որ անսասան կանգնեցիք. Սարգիս Ստեփանյանն այցելել է վիրավոր զինվորներին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

զինվորներ

ՀՀ զինված ուժերի սպա, փոխգնդապետ, բազկամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից հետևյալ գրառմամբ.

«Րոպեներ առաջ այցելեցի մեր վիրավոր քաջազուններին։ Հպարտությունս կրկնապատկվեց, երբ տեսա նրանց դուխը, սերը հայրենիքի հանդեպ, ոգևորվածությունն ու մարտական տրամադրվածությունը... դեռ չապաքինված՝ արդեն շտապում էին վերադառնալ սահման։

Շնորհակալ եմ ձեզ, տղերք, որ անսասան կանգնեցիք ու հետ մղեցիք շուն թշնամուն։

Հայրենիքս պաշտպանված է ձեր ու ձեր ընկերների շնորհիվ...»:

--00--ԱԹ