Սիրելի՛ կանայք, ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն․ Արման Թաթոյանի՝ Ապրիլի 7-ի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

արման

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ապրիլի 7-ի կապակցությամբ․

«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։ Ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն` խոսքիս իսկական իմաստով:

Ապագա կերտող ու հայրենասեր նվիրյալներ դաստիարակելու և կրթելու մեջ է ձեր նվիրական հմայքն ու անկրկնելի գեղեցկությունը:

Թո´ղ որ այն միշտ հարատև լինի:

Կնոջ իրավունքների բարձր պաշտպանությամբ ու հավասարությամբ են ամրանում պետության հիմքերը: Հակառակ պատկերացումներն ընդամենը չհիմնավորված վախեր են և կարծատիպեր»:

--00—ԼՄ