Ռումինիայում պահանջում են գլխավոր մարզչի հրաժարականը՝ Հայաստանից կրած պարտությունից հետո

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

սպորտ

Ռումինիայի հավաքականի շուրջ կրքերը թեժացել են աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանից կրած պարտությունից հետո: Երեկվա խաղից հետո սոցցանցերում նախ երկրպագուներն են պահանջում գլխավոր մարզիչ Միրել Ռադոյիի հրաժարականը, ապա նաև լրատվամիջոցների ու պաշտոնատար անձանց կողմից սկսվեց բարձրացվել այդ հարցը: Այս մասին գրում է Armsport.am-ը։

«Ռադոյին պետք է միանշանակ հեռացվի այս արդյունքից հետո: Մեր խաղացողներն իհարկե սխալներ թույլ տվվեցին, բայց սա անընդունելի է: Մենք այնքան վատ վիճակում, որ անգամ անհավատալի է»,- գրել է թվիթերյան Romanian Football էջը:
 
Ռումինիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի գլխավոր քարտուղար Ջասթին Ստեֆանը ևս կոշտ քննադատության է արժանացել գլխավոր մարզչին ու ընդգծել, որ ֆեդերացիայում մեծ փոփոխություններ պետք է կատարվեն.
 
«Վաղը մենք պետք է խոսենք Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայում անհրաժեշտ փոփոխությունների մասին՝ թե՛ ադմինիստրատիվ, թե՛ մարզական առումով: Անչափ նվաստացնող էր Հայաստանից կրած պարտությունը … կարծեմ՝ պատմության մեջ առաջին անգամ: Աշխարհի առաջնությունում հայտնվելու միայն տեսական շանսեր մնացին»,- գրել է Ստեֆանը ֆեյսբուքի իր էջում:

Ռումինական Sport.ro կայքն էլ հայտնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Միրել Ռադոյին արդեն իսկ հայտարարել է, որ մտածում է հրաժարականի մասին, և հավանական է՝ մոտ օրերս վերջնական որոշում կկայացվի այս հարցում:

--0--ԿԿ