Օնիկ Գասպարյանը էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը, դրանից էր Անդրանիկ Քոչարյանը ոգևորվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Կարելի միայն ենթադրել, որ նիստի ընթացքում Օնիկ Գասպարյանը չի կրկնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, ինչից Անդրանիկ Քոչարյանի ոգևորությունը կարող էր մեծանալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի երեկվա նիստի մասին, որին մասնակցել է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը 2021 թվականի փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Թովմասյանը նշեց, որ քննիչ հանձնաժողովից սպասումներ չունի, քանի որ հանձնաժողովի գործունեությունն ըննդիմության գործիքն է․ «Չի կարող ենթադրյալ հանցագործը քննել իր հանցագործության վարկածը։ Իսկ հիմա իշխանությունը քննում է իր հանցակցությունը, այսինքն, պատերազմում վարած քաղաքականության սխալները»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ