Բուհի ռեկտոր, տնօրեն, կառավարիչ նշանակելու իրավունքներ նաև հիմնադիրն ունի՝ պետությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքում լրամշակումներ կատարելուց հետո անփոփոխ է մնացել ռեկտորների կարգին վերաբերող դրույթը, ըստ որի՝ ռեկտորին ընտրում է բուհի հոգաբարձուների՝ 9 անդամից կազմված խորհուրդը։ Հոգաբարձուների 9 անդամներից 5-ին նշանակում է լիազոր մարմինը, այսինքն՝ ԿԳՄՍ նախարարությունը, 4-ին՝ բուհը։

Հիշեցնենք, որ պատգամավորներից ոմանք այն համոզմանն են, որ 5/4 հարաբերակցությունը նշանակում է՝ ռեկտորին նշանակողն, ի վերջո, նախարարն է, իսկ դա խախտում է բուհական ինքնավարության նորմը։ 

24News-ը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից հետաքրքրվեց՝ դրույթն, այնուամենայնիվ, ինչո՞ւ  չի փոխվել։ «Ես առհասարակ կողմ եմ 9-0 հարաբերակցությանը, այսինքն՝ հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին էլ նախարարությունը պետք է նշանակի, քանի որ հիմնադիրը, ստեղծողը ինքն է։ Բուհի ռեկտոր, տնօրեն, կառավարիչ նշանակելու իրավունքներ նաև հիմնադիրն ունի՝ պետությունը։ Եվ, այո, դեմ չեմ, որ ռեկտորին նախարարությունը նշանակի, իրավիճակը պետք է հաշվի առնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ