Ռեկտորին կընտրի բուհի կառավարման խորհուրդը. նոր պահանջներ են սահմանվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Դումանյան

ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկացրեց, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում փոփոխություններ են կատարվել: Համաձայն դրանց՝ այժմ բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորի ընտրությունը կատարվում է բուհի կառավարման խորհրդում: Ռեկտորը 5 տարով է հրամանագրվում: 

Բուհի ռեկտորի թեկնածուներին առաջադրվող պահանջներին ավելացել է ևս մեկը. եթե նախկինում թեկնածու պիտի ունենար գիտական աստիճան, այժմ դրան գումարվել է գիտական, ակադեմիական գործունեության 5 տարվա փորձը:

Ամբիոնի վարիչի պաշտոնը նախկինում եղել է վարչական, այժմ՝ ակադեմիական: Նախագծում նաև տարիքային սահմանափակում է դրված ռեկտորների թեկնածուների համար. սահմանվել է մինչև 70 տարեկան շեմը:

--00--ԱԹ