Ձեր բիզնես պարտնյոր Ալիևից ու իր Ջեյհունից ինչի՞ չեք պահանջում էշություններ դուրս չտալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Նաիրա

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Էս Ջեյհունին բան ասող չկա՞:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահին ասել է, որ Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է եւ որեւէ ռազմագերի էս պահին Ադրբեջանում չկա:

Իսկ նրանք, ովքեր գերեվարվել են նոյեմբերի 10-ից հետո, ըստ Ադրբեջանի՝ դիվերսանտներ են։

Էս կատեգորիկ ֆոնին, Ալիևը իր գոհունակությունն է հայտնում Նիկոլի իշխանությունից, հայտարարելով՝ «Հայաստանի գործող իշխանությունը, իմ տպավորությամբ, քայլեր է ձեռնարկում մոռանալու պատերազմն ու մեզ հետ սկսելու բարիդրացիական հարաբերություններ, ինչը մենք ողջունում ենք»։

Սա Ալիեւի խոսքի ուղղակի մեջբերումն էր։

Հիմա հարց՝ որ քայլեր եք ձեռնարկում պատերազմը մոռանալու, Ադրբեջանի հետ հարեւանություն անելու ու էժան թուրքական սխտոր առնելու, ձեր տարածաշրջանային բիզնես պարտնյոր Ալիեւից ու իր Ջեյհունից ինչի՞ չեք պահանջում միջազգային հարթակներում էշություններ դուրս չտալ։

Ու Նախիջեւանի միջանցքի հետ կապված տարածաշրջանային էս սիրավեպը ինչի՞ չեք դադարեցնում, մինչեւ վերջին ռազմագերին չլինի Հայաստանում։

Լավ, դուք ո՞նց եք ապրում»։

--00--ԱԹ