ԳՇ հայտարարությունն ամենաշատը քննադատել են Թուրքիան և մեր կառավարությունը. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

 

Թուրքիայից և Ադրբեջանից բխող մարտահրավերները շարունակվում են նոր փաթեթավորմամբ, նոր ձևակերպումներով։ Թուրքական և ադրբեջանական թիրախները շարունակում են մնալ նույնը՝ մեր ազգային արժեքները, եկեղեցին, պատմությունը և իհարկե մեր բանակը։  Այս մասին Պաշտպանության նախարարության մոտ հայտարարեց արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր- պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։

«Տեսնում ենք, որ այս օրերին Թուրքիայից թիրախավորումը մեր ազգային արժեքներին ավելի ինստենսիվ ու բացահայտ  շարունակվում է։  Գլխավոր շտաբի և սպայակազմի հայտարարությունն ամենաբուռն քննադատել է մեր թշնամի, ցեղասպան երկրի նախագահը՝ Էրդողանը, արտաքին գործերի նախարարը, տարատեսակ պաշտոնյաներ, անգամ ամենածայրահեղական, հակահայ ահաբեկչական «Գորշ գայլեր» խմբավորման պարագլուխը քննադատում է և թիրախավորում մեր բանակը և Գլխավոր շտաբին»,- ասաց նա։

Ըստ պատմաբանի՝ շարունակվում է թուրքական հարձակումը մեր պետականության, ազգային արժեքների հանդեպ, ինչը ոչ միայն հայտարարություն է ընդդեմ գլխավոր շտաբի, այլ հայկական պետականության ու արժեքենրի։

«Որպես թուրքագետ ուզում եմ նշել, որ այն ձևակերպումները, որ կան այդ հայտարարության մեջ,  ցավոք սրտի Հայաստանում ևս կան այդ տերմիները՝ հեղաշրջում և այլ, և այլն, որևէ կապ չունեն օբյեկտիվ կապ իրականության հետ, քանի որ Թուրքիան, որը մի քանի անգամ ռազմական հեղաշրջումների է բախվել, բնականաբար բարդույթներ ունի տերմինների հետ կապված։ Բայց այստեղ իշխանության ձգտող  զինվորականներ չեն, որոնք կային Թուրքիայում, այլ պետականության կորստի առջև իրենց ձայնը բարձրացրած նվիրյալներ են, պետության ստեղծող զինվորականներ են, որոնք բարձրացնում են պետականության կորստի հնարավորության մասին»,- ասաց Մելքնոնյանը։

Արևելագետը կարևորեց որ պետականության կորստի մասին երկու  ինստիտուտ են բարձրաձայնել՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Հայոց բանակը․

«Ուրիշ ի՞նչ ավելի բարձր արժեքներ կան, որոնք մտահոգված են ու կանգնած են մեր ազգի պաշտպանության ակունքներում։ Ե՛վ Վեհափառը, և՛ Գլխավոր շտաբը բացահայտ հայտարարում են, որ պետությունը կանգնած է կորստի եզրին»։

--00—ԼՄ 

Տեսանյութեր

Live

Լրահոս